Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փաշինյանի շքախմբին ձայնային ազդանշան տալու համար 4 ակտ են գրել. Ռուբեն Մելիքյան

Օգոստոս 24,2023 20:33

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնում է.

«Այսօր ժամը 15:00-ի սահմաններում Հրազդանում տեղի է ունեցել հերթական այլանդակությունը՝ Նիկոլի դրդմամբ ու պարեկների ձեռամբ։

Գերագույն դավաճանի մեծաքանակ շքախումբը ուղևորվելիս է եղել Ծաղկաձոր, և այդ պատճառով ճանապարհը փակել են, որ շքախումբը հանգիստ անցնի։ Մի քաղաքացի, որպես բողոքի նշան, «սիգնալ» է տվել, ու էդտեղ սկսել է կինոն։

Մեքենան կանգնացրել են, ոտից գլուխ ստուգել են ու գրել են ՉՈՐՍ ԱԿՏ՝

1) Առանց անհրաժեշտության՝ ձայնային ազդանշան տալու համար

2) Մեքենայում կրակմարիչ չունենալու համար

3) Մեքենայում բժշկական դեղատուփ չունենալու համար

4) Չամրակապված ուղևոր փոխադրելու համար։

Մոտ 1 ժամ ստուգելուց և պրոտեկտորները չափելու անհաջող փորձից հետո՝ քաղաքացուն բաց են թողել։

Ու դա արվել է այն մարդու հրահանգով, ով 2018թ. ադրբեջանաթուրքական հեղափոխության ժամանակ վարորդներին դրդում էր, որպես «բողոքի նշան» (իրականում՝ իրեն իշխանության բերելու համար) անընդհատ սիգնալ տալ։

Նիուժելի՞ չեք հասկանում, որ այս ամենը մի օր հակառակ էֆֆեկտն է տալու, և մի օր ողջ Հայաստանում մեկնարկելու է «Դե՞մ ես նեռին՝ սիգնալ տուր» ճշտաբարո միջոցառումը»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031