Ինչպես հայտնի է, վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ հուլիսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսից հետո վիրավորանքների և ոտնձգությունների արշավ է սկսել լրագրողների, հատկապես՝ Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի եւ «NewDay.am» լրատվական կայքի խմբագիր Անի Գևորգյանի նկատմամբ: Ասուլիսից հետո նրանց հասցեին համացանցում եւ էլեկտրոնային նամակներում տարածել են սպառնալիքներ, ծանր վիրավորանքներ եւ ֆիզիկական հաշվեհարդարի կոչեր:
Քանի որ պատկան մարմինները լրագրողական կազմակերպությունների, այդ թվում՝ Լրագրողների եվրոպական ֆեդերացիայի կոչը հայտնաբերելու եւ պատժելու սպառնալիքներ ու մեկնաբանություններ գրողներին անտեսեցին եւ այսպես էլ որեւէ քայլ չձեռնարկեցին այդ ուղղությամբ, Անի Գեւորգյանն ու Հռիփսիմե Ջեբեջյանը այսօր ՀՀ գլխավոր դատախազություն, Քննչական կոմիտե եւ ոստիկանություն հաղորդում են ներկայացրել հանցագործության մասին՝ քրեական վարույթ նախաձեռնելու համար:
Բացի այդ, նրանք նաեւ դատական հայցեր են ներկայացրել ֆեյսբուքյան այն օգտատերերի նկատմամբ, որոնք այսպես ասած ֆեյքեր չեն եւ նրանց հնարավոր է եղել հայտնաբերել ու նույնականացնել: Լրագրողները պահանջում են հրապարակային ներողություն եւ դրամական փոխհատուցում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ