«Մենք տեսնում ենք, որ ռեգիոնալ ինտեգրացիան դառնում է արդյունավետ զարգացման գործիք է»,- Ծաղկաձորում՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի արտահերթ նիստի ընթացքում հայտարարեց ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինը։
Միշուտինը փաստեց՝ մյուս տարի կլրանա Եվրասիական տնտեսական միության 10-ամյակը։ Ներկայացրեց որոշ ցուցանիշներ․ «Այս ընթացքում մեր երկրների միջև առևտրաշրջանառությունն աճել է 90 տոկոսով։ Նաև աճում են ներդրումները։ Դրական զարգացում կա աշխատաշուկայում։ Այս տարվա հունիսի տվյալներով՝ գործազրկությունը 11 տոկոսով կրճատվել է։ Լավ ցուցանիշներ ունենք նաև շինարարության ոլորտում»։
Ըստ ՌԴ վարչապետի՝ ԵԱՏՄ-ն պետք է դառնա ինքնաբավ մի մակրոշրջան․ «ԵԱՏՄ-ն պետք է գրավիչ ու բաց դառնա մյուս գործընկերների համար»։
Միխայիլ Միշուստինը վստահեցրեց՝ միության ներսում երկրները կարող են ինքնուրույն իրենց ապահովել գազով, նավթով, նավթամթերքով և էլեկտրաէներգիայով։
Կարդացեք նաև
Ֆինանսական ոլորտի մասին ասաց․ «Առաջարկում ենք ազգային տարադրամի հիմքի վրա զարգացնել միասնական վճարման համակարգ»։
ՌԴ վարչապետը նաև նկատեց․ «Մեր միությունն այսօր ամրության փորձություն է անցնում։ Այն ոչ մեկ անգամ է ցույց տվել իր դիմացկունությունը և պահանջվածությունը։ Ես վստահ եմ, որ հնգյակի երկրները միասին ի վիճակի են գտնել անգամ ամենաբարդ հարցերում փոխադարձ ընդունելի լուծումներ։ Մենք կարող ենք և′ լսել միմյանց, և′ համագործակցել հանուն մեր ժողովուրդների բարեկեցության»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ