Բաքուն կողմ է հանդես գալիս, որպեսզի հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացն արագացվի: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Բելգիայի իր գործընկեր Հաջա Լաբիբի հետ հանդիպմանը:
«Ադրբեջանական կողմը հանդես է գալիս սահմանի սահմանազատման գործընթացն արագացնելու օգտին»,- ասել է Բայրամովը՝ հավելելով, որ այդ գործընթացում պետք է հաշվի առնել միջազգային իրավունքը:
Բայրամովը նշել է, որ Բելգիայի արտգործնախարարի հետ քննարկել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հետ կապված հարցեր:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ