Արևմտյան ԱՄՆ-ի համահայկական խորհուրդը 24-ժամյա համազգային հացադուլ է սկսում՝ ի զորակցություն Արցախի։
«30,000 հայ երեխաների, 20,000 տարեցների և 9,000 հաշմանդամների կյանքը առկախված վիճակում է. մենք պահանջում ենք նախագահ Բայդենի և ԱՄՆ Պետքարտուղարության կողմից հաստատուն քայլեր՝ կանխելու Ալիևի վարչակարգի ձեռքով Հայոց նոր ցեղասպանությունը»,- ասվում է տարածված հաղորդագրության մեջ:
Մասնավորապես, պահանջվում է ապահովել Լաչինի միջանցքի անհապաղ վերաբացումը՝ նպաստելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բանաձևի ընդունմանը, անմիջապես դադարեցնել Ադրբեջանին ԱՄՆ-ի ռազմական օգնությունը, պատժամիջոցներ կիրառել Ալիևի ռեժիմի անդամների նկատմամբ, ԱՄՆ ՄԶԳ միջոցով 100 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին Լաչինի միջանցքով՝ ապահովելու 2023թ. հունիսի 15-ից ի վեր ամբողջությամբ շրջափակված 120,000 խաղաղ բնակիչների գոյատևումը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Կարդացեք նաև