Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

12-ից 7-ում՝ խախտումներ, հայտնաբերվել է նաև ժամկետանց սննդամթերք. ճամբարներում իրականացված վերահսկողության արդյունքները

Օգոստոս 24,2023 17:39

Ինչպես նախորդիվ ծանուցել էինք, հաշվի առնելով սեզոնային բնույթը և հանրային սննդի ոլորտային ռիսկերը, ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողական միջոցառումներ էր սկսել Կոտայքի, Տավուշի, Լոռու մարզերում գործող ամառային ճամբարներում:

Ստուգվել են ճամբարների խոհանոցների ու ճաշարանների սանիտարահիգիենիկ պայմանների, սննդամթերքի մակնշումների համապատասխանությունը գործող հայրենական և ԵԱՏՄ իրավական ակտերով սահմանված նորմերին:

Վերահսկողություն է իրականացվել 12 ճամբարում, որոնցից 8-ը՝ «Արագած ճամբար», «Լավա-Աղբյուր», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հանքավանի խոտորջուր առողջարան», «Հասմիկ ճամբար», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն ՍՊԸ-ները, «Ամերիկայի հայ-ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանումը և «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամը, Կոտայքի, 2-ը՝ «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ն և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպություն-ը, Լոռու, 2-ը՝ անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանը և «Ռ․ և Գ․» ՍՊԸ-ն, Տավուշի մարզերում:

Պետական վերահսկողության ամփոփ արդյունքները հետևյալն են.

խախտումներ չեն հայտնաբերվել 5 տնտեսավարողի մոտ՝ «Արագած ճամբար», «Լուսաբաց ճամբար առողջարարական», «Հեքիաթային կիրճ» մանկական տուրիստական հանգստի կենտրոն, «Գուգարք ճամբար» ՍՊԸ-ներում և «Հայ առաքելական եկեղեցի» կրոնական կազմակերպությունում:

Սահմանված իրավական նորմերի անհամապատասխանություններ են արձանագրվել 7 ճամբարում՝

«Լավա-Աղբյուր» ՍՊԸ-ում (սանիտարահիգիենիկ նորմերի խախտումների հիման վրա ճամբարի խոհանոցի գործունեությունը կասեցվել է, ապա, դրանց արագ վերացման հիմքով՝ վերաբացվել),

«Հանքավանի խոտորջուր առողջարան» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),

«Հասմիկ ճամբար» ՍՊԸ-ում (hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),

«Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղ» առանձնացված ստորաբաժանում ճամբարում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայական ձև N 5-ով, որի իրացումն արգելվել և վտանգավոր համարվող արտադրանքը ոչնչացվել է, ինչպես նաև hայտնաբերվել է թերի մակնշմամբ սննդամթերք, որի իրացումը կասեցվել է),

«Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամում (մատակարարվող կենդանական միսը չի ուղեկցվել անասնաբուժական վկայական ձև N 5-ով, ինչպես նաև հայտնաբերվել է ժամկետանց սննդամթերք: Վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),

անհատ ձեռնարկատեր Գոռ Ենգիբարյանին պատկանող ճամբարում (հայտնաբերվել է առանց ուղեկցող փաստաթղթի սննդամթերք, վտանգավոր համարվող արտադրանքի իրացումն արգելվել է և ոչնչացվել),

«Ռ․ և Գ․» ՍՊԸ-ում (խոհանոցի երկու աշխատակից չեն ունեցել սանիտարական գրքույկներ):

Խախտումներ թույլ տված տնտեսավարողները ենթարկել են վարչական պատասխանատվության:

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031