«Ազատություն». Հայաստանի կառավարությունը Քաղավիացիայի միջազգային կազմակերպությանը տեղեկացրել է Կապանի օդանավակայանի վրա Ադրբեջանի կողմից օգոստոսի 18-ին և 19 -ին արձակած կրակոցների մասին, ինչից տուժել էր օդակայանի պատուհաններից մեկն ու տանիքը։
Հայաստանի իշխանությունը ԻԿԱՕ-ից աջակցություն է խնդրել՝ հետագայում նման դեպքերը կանխելու նպատակով, «Ազատության» գրավոր հարցմանն ի պատասխան տեղեկացրել է տարածքային կառավարման նախարարի մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը։
Ռուզաննա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: