Օգոստոսի 24-ին ԱՀ ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ընդունել է ԱՀ Հանրային խորհրդի մի խումբ անդամների՝ խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանի գլխավորությամբ:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ նախագահի տեղակալ Գագիկ Բաղունցը:
Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը Հանրային խորհրդի անդամներին է ներկայացրել պաշտոնավարման մեկնարկից ի վեր ԱԺ նախագահի գործունեությունը:
Դավիթ Իշխանյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում խորհրդարանական բարեկամական խմբերի ու շրջանակների հետ ակտիվացման և օրենսդիր մարմնի վարկանիշի բարձրացման ուղղությամբ:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հանրային խորհրդի գործունեությանը՝ խորհրդի նախագահն իր խոսքում կարևորել է խորհրդարան- հասարակություն կապի ամրապնդումը: Արմեն Գևորգյանն ընդգծել է, որ Խորհուրդը ապաքաղաքական և կառուցողական գործունեություն է ծավալում, սերտորեն համագործակցում են հայաստանյան և արտասահմանյան գործընկերների հետ: Խորհրդի անդամները խոսել են նաև կատարած և կատարվող հանրային աշխատանքների մասին:
Երկուստեք կարևորվել ու արժևորվել է Հանրային խորհրդի և օրենսդիր մարմնի փոխգործակցությունը: Այդ ուղղությամբ ակնկալվում է համատեղ քննարկումների դաշտի ձևավորումը:
Արցախի Հանրապետության
ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին