Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են. Սրանո՞ւմ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք. Մեսրոպ Առաքելյան

Օգոստոս 24,2023 16:08

«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես և մեր թիմը պատերազմից հետո պարբերաբար այցելում ենք Եռաբլուր։

Մի քանի օր առաջ՝ հերթական այցի ժամանակ, մուտքի մոտ շատերիս մոտ մի հարց առաջացավ․
– Տեսնե՞ս՝ ճանապարհները սարքել են։

Արդեն երեք տարի է՝ Եռաբլուրի գերեզմանների հետիոտն հատվածները խայտառակ վիճակում են, սգացող ծնողները ստիպած են քայլել փոշու, կեղտի, շեբենի վրայով՝ գերեզմաններին մոտենալու համար:

Արդեն երեք տարի է՝ իշխանությունն ի զորու չէ սարքել մի քանի հարյուր մետր ճեմուղի։ Չնայած լավ էլ ի զորու են, որտեղ նկարվելու ու փիառվելու տեղ կա, օր ու գիշեր ասֆալտ են անում։

Բառեր չկան նկարագրելու այս տեսարանը։
Սրանո՞ւմ էլ են նախկինները մեղավոր, թե՞ ռուսներն ու ամերիկացիք։
Ո՛չ, պարզապես դուք անհայրենիք սրիկաներ եք. ուրիշ բացատրություն չկա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031