Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. մայրաքաղաքում դեռ որոշում չկա

Օգոստոս 24,2023 15:31

ԱՐՑԱԽՊՐԵՍ: Մարտունի և Ճարտար քաղաքների, խոշոր համայնքներից՝ Սոսի, Կարմիր շուկայի, Բերդաշենի և Գիշիի բնակիչները օգոստոսի 23֊-ից հացը գնում են կտրոնային եղանակով: Մարտունու շրջանում անցել են հացի գնման կտրոնային եղանակին. մայրաքաղաքում դեռ որոշում չկա: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Մարտունու շրջվարչակազմի ղեկավար Հունան Հայրումյանը:

«Հաշվի առնելով բնակչության թվաքանակը և ստացված հացահատիկի բերքի սակավ պաշարները` եկել ենք այն եզրահանգման, որ պետք է խնայողաբար օգտագործենք»,- մանրամասնել է Հ.Հայրումյանը: Նա նշել է, որ արդեն մշակվել է կտրոնի ձևը, և տրամադրվել բնակիչներին, կտրոնի նմուշը ուղարկվել է համայնքներ:

«Հաշվի ենք առել հացի զանգվածը. մինչև երեք անդամ ունեցող ընտանիքին տալիս ենք երկուական հաց, յոթ անդամով ընտանիքին՝ վեց, ութին՝ յոթ հաց: Հաշվի ենք առել ալյուրի պաշարները, փռերի թողունակության հնարավորությունները, և չեմ կարծում, որ նման հարցերում խոչընդոտներ կառաջանան: Կտրոնների վրա նշված կլինեն ամսաթվեր, փռերի կամ խանութների աշխատողները հացը տրամադրելուց հետո տվյալ կտրոնում կնշեն, որ քսանչորս ժամվա հասանելիք հացը ստացվել է»,- ընդհանրացրել է Հ. Հայրումյանը:

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031