Լրահոս
Օրվա լրահոսը

Եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը հուլիսին՝ 717 766. նախորդ տարվա ցուցանիշը գերազանցվել է 6.1%-ով

Օգոստոս 24,2023 14:35
pek

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հարկ վճարողների կողմից 2023 թ.հուլիս ամսվա համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի հաշվարկների տվյալներով` եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 717 766, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը` 41 422-ով կամ 6.1%-ով:

Միաժամանակ, կոմիտեն հայտնում է, որ հարկ վճարողների կողմից դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի (այդ թվում` ՀԴՄ կտրոնների) տվյալներով`  2023 թ.հուլիս ամսվա ընթացքում իրականացվել է 57.1 մլն գործարք` 1037.6 մլրդ ՀՀ դրամ արժեքով, ինչը գերազանցել է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը` քանակային  2.8 մլն գործարքով կամ 5.3%-ով, իսկ արժեքային` 151.8 մլրդ ՀՀ դրամով կամ 17.1%-ով:

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031