Լրահոս
Օրվա լրահոսը

Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին՝ համաշխարհային մշակութային ժառանգություն

Օգոստոս 24,2023 14:27

Ermenihaber. Ներկայում Թուրքիայի Վան և Բիթլիս նահանգների միջև գտնվող Վանա լճի չորս կղզիներից մեկի՝ Ախթամարի Սուրբ Խաչ հայկական եկեղեցին 84-րդն է Թուրքիայի տարածքում գտնվող մշակութային կոթողների թվում, որոնք գրանցված են «UNESCO»-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցուցակում:

Եկեղեցին կառուցվել է 915-921թթ-ին Բագրատունյաց թագավոր Գագիկ 1-ինի հրամանով՝ Սուրբ Խաչի մասունքը պահպանելու նպատակով: Մասունքը 7-րդ դարից հետո բերվել էր Վան՝ լինելով նախ Երուսաղեմում, ապա Իրանում:

10-րդ դարում կառուցված եկեղեցին միջնադարյան հայկական ճարտարապետության վառ օրինակներից մեկն է: Հայտնի ճարտարապետ, նկարիչ և քանդակագործ Մանվելի կողմից կառուցված Սուրբ Խաչ եկեղեցին հայտնի է իր բազմազան քանդակներով:

Եկեղեցին Թուրքիայի Հանրապետության օրոք վերանորոգվել է 2005-ին և 2007-ին, իսկ 2015-ի ապրիլի 13-ին գրանցվել «UNESCO»-ի համաշխարհային ժառանգության ցուցակում:

Նշենք, որ ամեն տարի եկեղեցում անցկացվում է պատարագ հայոց եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկին՝ «Սուրբ Խաչի»-ին (խաչվերաց) նախորդող կիրակի օրը, որն էլ տոնվում է սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում: Պատարագին ներկա է գտնվում Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս, սակայն այն իրականացնում է Պոլսո Հայոց պատրիարքը:

2023-ին Սուրբ Խաչում պատարագը տեղի է ունենալու սեպտեմբերի 10-ին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031