«Երեւանից հետո մենք առաջարկելու ենք հասնել այնպիսի հանրային ճնշման, որը կբերի նոր կառավարության ձեւավորման եւ ոչ ուշ, քան մեկ տարվա ընթացքում տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Կոչ ենք անում ակտիվորեն մասնակցել ընտրություններին եւ ձեր քվեով զերծ պահել մեր երկիրը պատերազմից»,- այսօր Երեւանի Արաբկիր վարչական շրջանում՝ ընտրողների հետ հանդիպումների ժամանակ, նման հայտարարություն արեց «Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թեւանյանը։
Անդրանիկ Թեւանյանն ընտրողներին կոչ էր անում ՝ սեպտեմբերի 17-ին անպայման մասնակցել Երեւանի ավագանու ընտրություններին, ինչը լիարժեք հնարավորություն է ստեղծելու Հայաստանում ամբողջական իշխանափոխության հասնելու համար: Ըստ Անդրանիկ Թեւանյանի, նաեւ հանրային տրամադրություններն են հակաիշխանական եւ շատ կարեւոր է այդ քվեով մեծացնելը իշխանափոխության հավանականությունը։
Իսկ իշխանափոխությունը, ըստ նրա, այն կարեւորագույն նախապայմանն է, որի միջոցով հնարավոր է ապահովել Հայաստանի ու Արցախի անվտանգությունը։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ