Լրահոս
Օրվա լրահոսը

Վահան Քերոբյան․ «Մենք, որպես երկիր, հասարակություն՝ կտրուկ աճ ենք արձանագրում․այս տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կանցնի 8 հազար դոլարը»

Օգոստոս 24,2023 13:38

«Ազգային  ժողովն այն հարթակն է, որտեղ կարող ենք բարձրաձայնել այն խնդիրները, որոնք կառավարության շրջանակներում կամ նախարարությունների աշխատանքներում չեն հասնում համաձայնության»,-այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը՝ պատասխանելով լրագրողի դիտարկմանը, ըստ որի՝ Քերոբյանն ԱԺ-ում անջատված տեսախցիկների մոտ ասել է՝ խոստումները չենք կատարում։

Շարունակելով թեման, Քերոբյանն ասաց՝  տեսախցիկները միացնելուց հետո չի փոխվում խոսակցության ոճը․ «Նմանատիպ քննարկումները՝ բաց եւ փակ, նախատեսված են նրա համար, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի»։

Թե ինչո՞ւ կառավարության խոստումները չեն կատարվում, Քերոբյանն ասաց՝ միշտ կան ֆինանսական միջոցների սահմանափակումներ․ «Դա ստիպում է, որպեսզի որոշում կայացնողներն ըստ առաջնահերթությունների․․․ դա նույնիսկ ամենազարգացած երկրներում կա»։

Հիշեցմանը, որ Նիկոլ Փաշինյանը մշտապես ասում է՝ փողի խնդիր չունենք, նախարարը պատասխանեց․ «Այո, դա գալիս է նրան, որ պետք է մշակված, թիրախներին հասնող ծրագրեր լինեն։ Այսօր մենք ընդունեցինք ներդրումների ներգրավման շատ խոշոր ծրագիրը, որն իր մեջ պարունակում է մեծածավալ աջակցություն ներդրողներին, որպեսզի հասնենք կառավարության դրած ցուցանիշներին։ Առաջին կիսամյակի տվյալներով մենք շատ մոտ ենք կառավարության դրած թիրախներին»։

Ներդրումների ներգրավման ծրագրում, ինչպես ասաց Քերոբյանը, կան այնպիսի տերմիններ, որոնք երբեք չեն եղել․ «Օրինակ՝ գլոբալ 500 ընկերություններին Հայաստան բերել, աշխարհի լավագույն բրենդներին Հայաստան բերելու աջակցություն։ Նշված է առաջիկա տարիներին հատուկ միջոցներով աջակցության գործիքներով տնտեսապես բարդ արտադրության ընկերություններին աջակցելով բերել Հայաստան»։

Քերոբյանի կարծիքով՝ մենք, որպես երկիր, հասարակություն, կտրուկ աճ ենք արձանագրում․ «Հայաստանը զարգացվածության այլ մակարդակում գտնվող երկիր է։ Այս տարի մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն կանցնի 8 հազար դոլարը,  որը կրկնակի ավել է 2020 թվականի համեմատ»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031