Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի տուժածներից 1-ի առողջական վիճակը գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր

Օգոստոս 24,2023 11:07

Շիրակի մարզում տեղի ունեցած վթարի հետևանքով 5 տուժած շարունակում է բուժումը հանրապետության բժշկական կենտրոններում:

Տուժածներից 3-ը գտնվում են տարբեր բաժանմունքներում, առողջական վիճակները` միջին ծանրության կամ բավարար:

1 տուժած բուժում է ստանում վերակենդանացման բաժանմունքում, վիճակի բարելավում է նկատվել: Բժիշկները առողջական վիճակը գնահատում են կայուն ծանր:

Տուժածներից 1-ի առողջական վիճակն էլ գնահատվում է անկայուն, ծայրահեղ ծանր, գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

ՀՀ առողջապահության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031