«Մինչ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում բուն քննարկումը, մեզ մոտ բավականին ուռճացված սպասումներ ձեւավորվեցին՝ հանրությանը փորձեցին կերակրել, թե ինչ-որ մեծ ձեռքբերումներ դրանից ակնկալենք, ինչը չէր կարող լինել օբյեկտիվ պատճառներով, եւ որն իր բնական արտացոլումը ստացավ ԱԽ նիստում»,- անդրադառնալով ՄԱԿ ԱԽ նիստին՝ ասաց նախկին դեսպան Ձյունիկ Աղաջանյանը։
Նա շեշտում է․ սակայն մեր հանրության ուշադրությունից վրիպեց ՄԱԿ-ի մարդասիրական օգնության գրասենյակի պատասխանատուի ելույթը, որի ժամանակ ընդհանրապես «Ղարաբաղ» բառը չհնչեց, ընդհանրապես որեւէ անուն չհնչեց` «խնդիր, տարածք, տարածքում իրավիճակ» ձեւակերպումները հնչեցին, այսինքն՝ ՄԱԿ-ն էլ էր փակուղու առաջ կանգնել։
«Մեր իշխանությունների որդեգրած` իրավունքների եւ անվտանգության պաշտպանության քողի ներքո, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքից հրաժարման քաղաքականության արդյունքում բոլոր այն դերակատարները, որոնք նախկինում հստակ եւ պարզ դիրքորոշումներ էին արտահայտում, հիմա արդեն նման դիրքորոշումներ չեն արտահայտում։ Եթե եվրոպական երկրների խոսքին ուշադրություն դարձնեք, Լեռնային Ղարաբաղ եւ շրջափակում խնդիրներին անդրադառնում էին բացարձակապես Արդարադատության միջազգային դատարանի խոսքը մեջբերելով։ Սա էլ է բխում բրյուսելյան, վաշինգթոնյան հարթակների տրամաբանությունից, իրենք չեն կարող, իհարկե, չանդրադառնալ Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը, քանի որ դա նաեւ որպես աշխարհում արդարադատության եւ մարդու իրավունքների հարց, այդ ջահը կրող երկրներ, չէին կարող անտեսել։ Բայց նաեւ իրենք մանեւրելով արծարծեցին այդ հարցը, քանի որ սեփական դիրքորոշումը հայանպաստ չէ, հասկանո՞ւմ եք։ Երբ որ Հայաստանի իշխանության դիրքորոշումն է` զոհաբերել Արցախը, իրենք չեն կարող մեր փոխարեն Արցախը պահպանել, եւ դա, բնականորեն, տանում է այդ ամենին»,- ասաց Աղաջանյանը։
Հայկա ԱԼՈՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում