Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը տրանսպորտային որեւէ միջոց չի հայտարարագրել, թեեւ 2022թ. հուլիսին հարբած ավտովթարի էր ենթարկվել Սեւան-Դիլիջան ճանապարհին:
Նշենք, որ Կարեն Սարգսյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 1 մլն 910 հազար դրամ, կանխիկ դրամական միջոցները՝ 12 մլն 500 հազար դրամ։ Կարեն Սարգսյանը հայտարարագրել է 16 մլն 524 հազար դրամ տարեկան եկամուտ, որից 12 մլն 790 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմից։ Մյուս եկամուտների աղբյուրը թաքցվում է:
Մարզպետը նաեւ հիփոթեքով բնակարան է ձեռք բերել, իսկ նրա ստացած վարկերի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 20 մլն 301 հազար դրամ։
Հիշեցնենք, որ 2022 թվականի հուլիսի 25-ին ավտովթար էր տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 26 կմ հատվածում բախվել էին Գեղարքունիքի մարզպետ, 38-ամյա Կարեն Սարգսյանի վարած Mercedes մակնիշի, 01 QA 110 համարանիշի եւ Վարդան Թովմասյանի վարած Volkswagen մակնիշի, 36 TT 011 համարանիշի ավտոմեքենաները։
Կարդացեք նաև
Վթարի հետեւանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չեն եղել: Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության։ Պարզվել է՝ Mercedes-ի վարորդը` Կարեն Սարգսյանը, եղել է ոչ սթափ վիճակում:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում