«Քաղաքացու որոշում» կուսակցության Գործադիր մարմնի անդամ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը
Օր 8. Սուրեն Սահակյանին կրկին բերման ենթարկեցին վրան տեղադրելու համար։ Որպես նոր ավանդույթ բերման չենթարկեցին Վահագն Մինասյանին։
Ամեն երեկո Մաշտոցի պուրակում տեղի են ունենում հանրային քննարկումներ, որոնց նպատակն է ձևավորել նախաձեռնող խումբ` Հայաստանին սպառնացող վտանգները չեզոքացնելու օրակարգով։