«Վագներ» խմբավորման ղեկավար Եվգենի Պրիգոժինը զոհվել է Տվերի մարզում բիզնես օդանավի կործանման հետևանքով՝ այս մասին հայտնում է «Ռիա Նովոստին»:
Նշվում է, որ ինքնաթիռը չվերթ էր իրականացնում Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ ուղղությամբ: Օդանավում եղել է 10 մարդ, բոլորը զոհվել են:
Ըստ գործակալության` ուղեւորների ցանկում եղել է նաև Պրիգոժինի անունը: Ըստ գործակալության աղբյուրի` աղետի վայրում հայտնաբերվել է 8 զոհի մարմին: Այդ պատճառով որոշ աղբյուրներ պնդում են, թե հավանական է, որ Պրիգոժինը զոհված չէ:
Իսկ ահա «Վագներ»-ին մոտ կանգնած Grey Zone տելեգրամյան ալիքը գրել է, որ Պրիգոժինը զոհվել է «Ռուսաստանի դավաճանների գործողությունների» հետևանքով:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ