Լրահոս
Օրվա լրահոսը

«Սա ավագանու ընտրություն չէ, սա լինել-չլինելու ընտրություն է, որ Երևանը չդառնա Էրիվան, որ Սևանը չդառնա Գյոկչա»․ Նաիրա Մելիքյան

Օգոստոս 23,2023 23:54

«Այս լուրջ քաղաքական գործընթացում վերցնել Երևանը, ազատագրել Երևանը թշնամուց։ Մենք իրավունք չունենք մեր Արցախի, մեր խղճի դեմ գնալ և իրավունք չունենք մեր խիղճը թողնել գերեվարված»,- Շառլ Ազնավուրի հրապարակում «Մայր Հայաստան» դաշինքի նախընտրական արշավի մեկնարկին կազմակերպված հանրահավաքի ժամանակ հայտարարեց «Մայր Հայաստան» դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ համար Զարուհի Փոստանջյանը։

‘Mother Armenia’ alliance holds a gathering within the framework of its pre-election campaign on the Charles Aznavour Square of Yerevan, Armenia

Նրա հավաստմամբ՝ Արցախի 120 հազար հայերը մեր անվտանգության երաշխավորն ու մեր խիղճն են․ «Անկախության հռչակագրի հիմքում էր նորից Արցախը, մենք Արցախով ենք դարձել պետականություն այս երեսուն տարիների ընթացքում, Արցախով ենք առաջին անգամ մեծացրել մեր հայրենիքը, առաջին անգամ դարձանք 42 հազար քառակուսի կիլոմետր, Արցախում են մեր սրբությունները։ Այս զավթիչները հանձնեցին արցախապատկան տարածքները և մեր սրբությունները»։

Զարուհի Փոստանջյանն ասաց, որ իրենց թիվ մեկ առաջադրանքը Բերձորի ճանապարհի բացումն է․ «Դրա համար մենք Երևանում պետք է հիմնադրենք ազգային իշխանություն՝ ազատագրելով մեր կառավարության շենքերը կովկասյան թաթարներից, որոնք ուզում են մեր երկիրը դժոխքի վերածել։ Բոլոր ճանապարհները և այն հողերը, որ հանձնվեցին թաթարներին, բերում են դեպի Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի մարզեր, որ այդտեղից ու Նախիջևանից մտնեն Երևան։ Երևանում կառուցապատում է տեղի ունենում թաթարների համար, թաթարական գումարներով։ Հետևաբար, որպեսզի Երևանը լինի հայկական քաղաք, մենք պետք է այն ազատագրենք թշնամուց։ Մինչև սեպտեմբերի 17-ը մենք կարող ենք դա անել։ Բոլորս գործի ենք անցնում՝ ազատագրելու մայրաքաղաքը կովկասյան թաթարներից»։

44-օրյա պատերազմում զոհված Հայկ Մելիքյանի մայրը՝ Նաիրա Մելիքյանը, հանրահավաքի ժամանակ հայտարարեց․ «Մեր տղաները զոհվեցին, որ մենք ունենանք հայրենիք, պետականություն, որ մենք ապրենք, որ ունենանք արժանապատվություն, որ հայը չդառնա ծաղրի առարկա, որ մենք ապրեք մեր տանը, որ նորից չցեղասպանվենք։ Փառք ու պատիվ մեր տղաներին»։

Նա ցավով նշեց՝ 2020-ի  դավադիր պատերազմն իր անձնական ողբերգությունը դարձավ․ «Այդ պահից ստիպված սկսեցի զբաղվել քաղաքականությամբ։ Այսօր կոչ եմ անում բոլոր ազնիվ, ազգանվեր հայերին զբաղվել քաղաքականությամբ, քանի որ եթե չզբաղվենք, այս իշխանությունների մահաբեր քաղաքականությունը կզբաղվի մեզանով»։

Ըստ Նաիրա Մելիքյանի՝ բոլոր նրանք, ովքեր 2018-ի գոչում էին՝ ով ուզում է լինի, բայց ոչ նախորդ իշխանությունը,  այսօր ավելի քան լավ հասկանում են «ով ուզում է լինի»-ի գինը, որ մենք մինչ օրս վճարում ենք ազգովի։ Նա իր ելույթում ասաց․ «Ինչպե՞ս կարելի է հանդուրժել այս ստորացուցիչ գոյությունը․ մենք չե՞նք ամաչում ինքներս մեզնից, ի՞նչ եղավ մեզ, ունեինք պատիվ, նամուս, ի՞նչ եղավ այդ ամենին, արդյոք մենք ինքներս մեզ չե՞նք հարգում, եթե չենք հարգում, ո՞վ պիտի մեզ հարգի»։

Նա ժողովրդին խնդրեց, որ միանան իրենց պայքարին, քանի որ վստահ է․ «Ժողովրդի լայն մասնակցությամբ կարող ենք վերացնել այս խունտային և կասեցնել մեր պետության լուծարման այս սարսափելի ընթացքը․․․ սա ավագանու ընտրություն չէ, սա լինել-չլինելու ընտրություն է, որ Երևանը չդառնա Էրիվան, որ Սևանը չդառնա Գյոկչա, մեր բոլոր հայկական տարածքները մնան հայկական»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031