Մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել մինչեւ Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում կայանալիք ըմբշամարտի աշխարհի առաջնության մեկնարկը։
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի ազգային հավաքականը նախապատրաստական վերջին փուլն է անցկացնում գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանի ղեկավարությամբ։ Մարզչական շտաբը դեռ պաշտոնապես չի հայտարարել, թե ովքեր են Հայաստանը ներկայացնելու աշխարհի ուժեղագույնների պայքարում, սակայն ըմբշամարտի միջազգային ֆդերացիայի պաշտոնական կայքում արդեն հրապարակել են մասնակցության հայտ ներկայացրած երկրների ընտրանիների նախնական կազմերը։
Ըստ այդմ` Հայաստանի ազգային հավաքականում ընդգրկվելու են․ 55 կգ՝ Ռուդիկ Մկրտչյան, 60 կգ՝ Գեւորգ Ղարիբյան, 63 կգ՝ Հրաչյա Պողոսյան, 67 կգ՝ Սլավիկ Գալստյան, 72 կգ՝ Շանթ Խաչատրյան, 77 կգ՝ Մալխաս Ամոյան, 82 կգ՝ Սամվել Գրիգորյան, 87 յգ՝ Գեւորգ Թադեւոսյան, 97 կգ՝ Արթուր Ալեքսսանյան, 130 կգ՝ Դավիթ Օվասապյան։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ