ՌԴ Օրենբուրգ քաղաքում ընթանում է ամենամյա «Եվրասիա Global» Միջազգային երիտասարդական ֆորումը, որն իրականացվում է «Росмолодёжь»-ի հովանու ներքո։
Այս տարի ֆորումին մասնակցության հայտ են ներկայացրել 3000 երիտասարդներ՝ աշխարհի տարբեր երկրներից։ Ընդանուր առմամբ՝ ֆորումն իր հարկի տակ համախմբել է 500-ից ավելի երիտասարդ մասնակցի, որոնց թվում են նաև Հայաստանից ժամանած երիտասարդները։
Ֆորումի շրջանակներում տեղի ունեցած «Էթնիկ փառատոն» անվանումը կրող համերգային ծրագրի ժամանակ Հայաստանի ներկայացուցիչների համերգային ծրագիրն ամենածավալունն էր։ Թվով հինգ շատ լավ պատրաստված պարային ելույթ, որոնցից մեկի ժամանակ հնչեց Արցախին նվիրված երգ, ու բեմին կանգնած երիտասարդները ծածանեցին Հայաստանի ու Արցախի դրոշները։
Համերգի ավարտին մասնակիցները պատմեցին, որ դրոշները ծածանելու մտահաղացումը ծագել է գիշերվա փորձի ժամանակ՝ վերջին պահին, այդ իսկ պատճառով Ֆորումի կազմակերպիչների համար դա անակնկալ է եղել, իսկ Ֆորումին մասնակից ադրբեջանական պատվիրակության համար՝ տհաճ անակնկալ։
Կարդացեք նաև
Համերգի ժամանակ ազգային տարազով պարային չորս հրաշալի համար ներկայացրեց Օրենբուրգում գործող «Միասին» պարային համույթը։ Եզրափակիչ մասում բոլոր մասնակիցները բեմ բարձրացան «Դլե յաման»-ի երաժշտական մոտիվի ներքո։
Նաիրա ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ