Արսեն Զախարյանի նորամուտը «Ռեալ Սոսիեդադի» կազմում կարող է հետաձգվել, չնայած նա արդեն մարզվում է նոր թիմի կազմում։ Այս մասին գրում է «Mundo Deportivo»-ն։
Ավելի վաղ Զախարյանի նոր ակումբի մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Մոսկվայի «Դինամոյի» նախկին կիսապաշտպանը նորամուտը կարող է նշել արդեն օգոստոսի 25-ին, Իսպանիայի առաջնության 3-րդ տուրում, որտեղ «Ռեալ Սոսիեդադը» ուժերը չափելու է «Լաս-Պալմասի» հետ։ Սակայն նույն աղբյուրի տեղեկություններով՝ Լա Լիգան մինչեւ այժմ Արսեն Զախարյանին չի գրանցել որպես «Ռեալ Սոսիեդադի» խաղացող, թեեւ ակումբը անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը ուղարկել է դեռ օգոստոսի 21-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ