Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն, որ նման «շուստրիությունները» պետք է վերանան, միանշանակ է». Մեսրոպ Առաքելյանը՝ կոռուպցիոն ռիսկերով շինթույլտվությունների մասին

Օգոստոս 23,2023 21:37

Ինչպես տեղեկացրել ենք, այսօր «Ապրելու երկիր» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Երեւանի Արաբկիր վարչական շրջանից:

Կոմիտասի պողոտայում շատ շենքերի վրա կառուցվել են ապօրինի շինություններ, վերնահարկեր:
Aravot.am-ը կուսակցության համահիմնադիր եւ նախընտրական շտաբի ղեկավար Մեսրոպ Առաքելյանին հարցրեց՝ որեւէ լուծում կա՞ դրանց հետ կապված: Նա պատասխանեց. «Ցավոք, ոչ միայն Կոմիտասում, ամբողջ քաղաքում է այդպես՝ 90-ականներից սկսած: Շենքերը առաջ են տալիս, վերեւի հարկեր կառուցում ու ոչ միայն ճարտարապետական տեսքն են գցում, այլ շատ կարեւոր է խոսել անվտանգությունից, կարող է ամբողջ շենքի անվտանգությունը խաթարեն: Շինարարության մեջ որոշ գործողություններ կան, որ կարելի է ասել՝ անդառնալի են դառնում, բայց ամեն դեպքում մենք անելու ենք առավելագույնը, որ նախ շենքերի անվտանգությունը չխաթարվի նման կցակառույցների պատճառով, ու նաեւ փորձելու ենք շենքերը բերել նորմալ ճարտարապետական տեսքի: Այն, որ նման «շուստրիությունները» պետք է վերանան, միանշանակ է: Ցավալի է, որ եթե նայում ես ինչ-որ բնակելի շենքի, 50 բնակիչներից մեկ-երկուսը, որպես շուստրի, հանրային տարածքի հաշվին, այգու հաշվին առաջ են տալիս իրենց բնակարանները՝ մանավանդ առաջին հարկերը: Այդ ամենին պետք է տրվի վերջնական լուծում, եւ նման դեպքերը իսպառ պետք է բացառել»:


Դիտարկմանը՝ նոր իշխանությունները բացատրում են, թե նախկինները տվել են սեփականության վկայական, ու եթե դրանք քանդվեն, սեփականության իրավունքը կխախտվի՝ Մեսրոպ Առաքելյանը պատասխանեց. «Սեփականության իրավունքի խախտումը, իհարկե, անընդունելի է, բայց պետք է նաեւ հասկանանք, թե ինչ պայմաններում եւ ինչ մեխանիզմներով են թույլտվությունները տվել, արդյոք այդ ամենը տվե՞լ են օրենքի շրջանակներում, եւ արդյոք այդ մարդիկ հանդիսանո՞ւմ են բարեխիղճ շահառու այսպես ասած: Շատ հաճախ մենք ականատես ենք եղել բազմաթիվ դեպքերի, որ նման պրոցեսներն իրենց մեջ պարունակել են նաեւ կոռուպցիոն մեծ ռիսկեր: Ցավով եմ արձանագրում, որ այս 5 տարվա ընթացքում այդպես էլ համակարգային այդ խնդիրների կոռուպցիոն ռիսկերը չբացահայտվեցին: Այդ պարագայում հնարավորություն կստանանք այդ խնդիրների մի մասը միանգամից կարգավորել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031