Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակն ընդունել է «Բացում» քաղաքացիական նախաձեռնության անդամներին

Օգոստոս 23,2023 19:52

2023 թ.-ի օգոստոսի 22-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ընդունել է ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնության անդամներին, որի ընթացքում քննարկվել են կարևորագույն հարցեր:

Հարցերը ներառում էին՝

-ՀՀ կառավարության դիմումները ՄԱԿ-ին,

-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ ռուսական զորքերի չիրականացվող վերահսկողության վերաբերյալ մտահոգությունները,

-Բերձորի/Լաչինի միջանցքի նկատմամբ Ադրբեջանի անվտանգություն ապահովելու երաշխիքները անվտանգության սպառնալիքի վերածումը,

-ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության գործուղման հնարավորությունները, և ԲԱՑՈւՄ նախաձեռնության կողմից հավաքագրված փաստերի արդյունավետությունն ու կարևորությունը,

-«Ցեղասպանության հացագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի միջոցով ադրբեջանական ուժի սպառնալիքին հակազդելը և պատասխանատվության ապահովումը,

-Պարենի համաշխարհային ծրագրի իրականացման հնարավորությունը Արցախի համար, ինչպես նաև մեր կուտակած մարդասիրական բեռների հեռանկարները,

– ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունվելիք հնարավոր բանաձևը Բերձորի միջանցքի և Արցախին մարդասիրական օգնության առնչությամբ։

Հիմնվելով վերոգրյալ քննարկման վրա և ի նկատի ունենալով ՄԱԿ-ի առաքելության կարողություններն ու սահմանափակումները,

Հաշվի առնելով Հաագային Միջազգային դատարանի որոշումները Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ ԱԽ-ի նիստին ներկայացված երկրների ճնշող մեծամասնության հայտարարությունները՝ Բերձորի/Լաչինի միջանցքը բացելու վերաբերյալ, ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հայտարարությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության հայտարարությունը (հղումները՝ ստորև),

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնությունը պահանջում է՝

-ՀՀ Կառավարությունից, մասնավորաբար՝ ԱԳՆ-ից ինտենսիվ ու հրատապ աշխատանքներ իրականացնել ՄԱԿ ԱԽ-ում Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին բացառապես Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու վերաբերյալ բանաձև ընդունելու առնչությամբ,

-ՄԱԿ ԱԽ-ի մշտական անդամ երկրներից՝ ԱՄՆ, ՌԴ, Ֆրանսիա, Չինաստան, Մեծ Բրիտանիա, հրատապ կարգով վճռական բանաձև ընդունել Բերձորի/Լաչինի միջանցք բացելու և Արցախին Բերձորի/Լաչինի միջանցքով հումանիտար օգնություն տրամադրելու մասին,

-ՄԱԿ ԱԽ-ից «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվենցիայի հիման վրա պատասխանատվության կանչել Ադրբեջանի ղեկավարությանը և նրա հանցակիցներին։

ԲԱՑՈւՄ քաղաքացիական նախաձեռնություն

 https://www.icj-cij.org/case/180 

https://press.un.org/en/2023/sc15384.doc.htm#:~:text=Movement%20through%20the%20Lachin%20Corridor,meet%20the%20civilian%20population’s%20needs 

https://news.un.org/en/story/2023/08/1139822 

https://www.un.org/sg/en/content/sg/statement/2023-08-02/statement-attributable-the-spokesperson-for-the-secretary-general-the-lachin-corridor-armenia-azerbaijan%C2%A0?_gl=1*b0b5le*_ga*OTcyMjIwOTgxLjE2OTAxMDY2OTY.*_ga_TK9BQL5X7Z*MTY5Mjc5MjUyOC4zLjEuMTY5Mjc5Mjc0OC4wLjAuMA..

https://www.unocha.org/publications/report/armenia/briefing-emergency-relief-coordinator-security-council-humanitarian-situation-area-around-lachin-corridor-16-august-2023

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031