Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է. Ֆուկուսիմա Մասանորին՝ Վահե Ղազարյանին

Օգոստոս 23,2023 18:04

Օգոստոսի 23-ին ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուսիմա Մասանորիի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը ներկա էին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) տարածաշրջանային ղեկավար Հիրոյուկի Մորին։

Ողջունելով ներկաներին՝ նախարարը բարձր է գնահատել ճապոնացի գործընկերների հետ արդյունավետ համագործակցությունը։ Նա հատկապես առանձնացրել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից տարիներ ի վեր Փրկարար ծառայությանը ցուցաբերվող աջակցությունն ու շնորհակալություն հայտնել։

Վահե Ղազարյանը նշել է նաև Հայաստանի ոստիկանության ներգրավվածությունը գործակալության կողմից իրականացվող ծրագրերում՝ մասնավորապես ընդգծելով այս տարի Ճապոնիայում կազմակերպված վերապատրաստումները կիբերհանցավորության դեմ պայքարի ոլորտում։

Ֆուկուսիմա Մասանորին շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ նշել է, որ Հայաստանը Ճապոնիայի համար կարևոր գործընկեր է, և ճապոնական կողմը պատրաստակամ է շարունակելու սերտ փոխգործակցությունը։

Հիրոյուկի Մորին իր հերթին կարևորելով ձևավորված ամուր գործընկերությունը՝ խոսել է գործակալության կողմից փրկարարների և ոստիկանների վերապատրաստումների, աղետների ռիսկի կառավարման և փրկարար ծառայության մյուս ուղղություններում իրականացվող ծրագրերի մասին։

Հանդիպմանը քննարկվել են նաև ՆԳ նախարարության կազմավորման, ծառայություններում բարեփոխումների և հետագա համագործակցությանը վերաբերող այլ հարցեր։

ՀՀ ՆԳՆ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031