Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը Ադրբեջան կատարած այցի շրջանակում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և մասնակցել Ֆիզուլիում դպրոցի բացման արարողությանը:
Հանդիպումից հետո նախագահները հանդես են եկել մամուլի համար հայտարարությամբ, որի ժամանակ Ալիևը շնորհակալություն է հայտնել Ուզբեկստանի նախագահին Ֆիզուլիում իրենց դպրոց նվիրելու համար: «Դա օտարերկրյա պետության կողմից առաջին նվերն է Ղարաբաղի վերականգնման գործում, և մենք շատ բարձր ենք գնահատում եղբայրության, զորակցության և աջակցության այդ քայլը… Դպրոցը կրում է ուզբեկ ժողովրդի մեծ որդի Միրզա Ուլուգբեկի անունը, և դա կլինի ոչ միայն կրթության օջախ, այլև մեր եղբայրության և բարեկամության ևս մեկ կենտրոն»:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ