Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք». Արայիկ Հարությունյանը ներկայացրել է Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարին

Օգոստոս 23,2023 14:21

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը Վարչապետի աշխատակազմի Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավարին՝ Պետրոս Մարտիրոսյանին:

Արայիկ Հարությունյանը նախ շնորհակալություն է հայտնել  Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի տեղակալ Արման Դանիելյանին վերջին ամիսներին աշխատանքները համակարգելու համար և շնորհավորել նորանշանակ ղեկավարին:

«Մենք երկար քննարկումներից հետո որոշում ենք կայացրել պարոն Մարտիրոսյանին նշանակել Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար: Քննարկումները երկար էին, որովհետև մեզ անհրաժեշտ էր կայացնել այնպիսի որոշում, որի արդյունքում կկարողանանք լուծել այն խնդիրները, որոնք իրականում այսօր քիչ չեն տեսչականների ուղղությամբ: Իհարկե, գրասենյակը, հատկապես վերջին ամիսներին  բավականին աշխատանք է կատարել, բայց կարծում եմ՝ տեմպերն ավելացնելու և արդեն լուծումներ տալու խնդիր ունենք: Նախ մինչև այդ, պարոն Դանիելյան, Ձեզ եմ ուզում շնորհակալություն հայտնել այս ամիսներին բավականին մեծ աշխատանք կատարելու և գրասենյակը համակարգելու համար: Վստահ եմ, որ  պարոն Մարտիրոսյանի հետ Ձեր կարողությունների և  հնարավորությունների համընկնումը շատ լուրջ հնարավորություն կտա, որպեսզի տեսչական մարմինը ճիշտ ուղղությամբ աշխատանքներ իրականացնի:

Պարոն Մարտիրոսյան, շնորհավորում եմ Ձեզ նշանակման առիթով: Վստահ եմ՝ այն խնդիրները, որոնք արդեն քննարկել ենք և Ձեր առջև դրվել են, առաջիկայում լուծումներ կստանան: Ձեր մեծ փորձը, այն ոլորտում, որտեղից գալիս եք՝ Գլխավոր դատախազությունից, և այն ուղղությունները, որոնք համակարգել եք, թույլ կտան նաև այստեղ կուտակված կարողությունների համադրմամբ լուրջ առաջընթաց ունենալ՝ տեսչական մարմինների համակարգման,  լիազորությունների մեծացման, գործիքների ավելացման ուղղությամբ: Վստահ եմ, որ այն կամային հատկանիշները, որոնք ունեք և դրսևորել եք ձեր ոլորտում, այստեղ վստահաբար շատ պետքական են, և որոշումը, որը կայացրել ենք, նաև պայմանավորած է դրանով», – ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031