Կոնգրեսական Ադամ Շիֆը X-ի իր միկրոբլոգում ուղերձ է հրապարակել՝ կոչ անելով ԱՄՆ-ին և Բայդենի վարչակազմին առավել ակտիվ գործել Արցախի բնակչությանը շրջափակումից ազատելու ուղղությամբ և դադարեցնել ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին:
«Արցախում հրատապ հումանիտար ճգնաժամ է: Եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունենում, և ինչ պետք է անի Միացյալ Նահանգները՝ Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու և Հայոց հերթական ցեղասպանությունը կանխելու համար»,- տեսանյութին կից գրել է Շիֆը։
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ