Լրահոս
Օրվա լրահոսը

Երկիրը ղեկավարում է մի մարդ, որն իր ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ՝ մեր պետության գոյությունն առհասարակ. Տաթևիկ Հայրապետյան

Օգոստոս 23,2023 13:04

ՔՊ նախկին պատգամավոր, ԵԽԽՎում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Ինձ համար մեր մեծագույն ամոթն այն է, որ անկախության հռչակման 33-րդ տարում մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, որն իր շնորհավորական ուղերձում հարցականի տակ է դնում պետության հիմնարար փաստաթղթի իրավացիությունը ու դրանով իսկ մեր պետության գոյությունն առհասարակ: Դա արվում է այն իրավիճակում, երբ հակառակորդը ամենօրյա մակարդակով կրակում է ՀՀ սուվերեն տարածքի վրա, առևանգում է ՀՀ զինվորներին, դիվերսանտներ է ուղարկում ՀՀ քաղաքացի սպանելու համար ու անգամ թիրախավորում է Կապանի օդանավակայանը: Այս կործանարար քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ «խաղաղասեր» հարևանը այնքան է ոգևորվել, որ մեր երկիրն այսօր կոչում է «Արևմտյան Ադրբեջան»:

Հուսամ՝ շատ շուտով ուժ ու կամք գտնենք այս վտանգավոր ղեկավարին ու նրա թիմին հեռացնելու և ազգային–պետական օրակարգ սպասարկող իշխանություն ձևավորելու համար:

Սա մեր երկիրն է, որևէ մեկը չի կարող դա մեզանից խլել, եթե մենք մեր երկրից՝ անկախությունից ու ինքնիշխանությունից չհրաժարվենք, չհրաժարվենք հիմնարար արժեքներից ու նպատակներից, մեզանից դա որևէ մեկը վերցնել չի կարող: Ես մաղթում եմ, որ մենք գտնենք այդ ուժը մեր երկիրը ոտքի հանելու ու այս կործանարար շղթան կասեցնելու համար…

Անկախությունը, հիրավի, բացարձակ արժեք է, կյանքից էլ թանկ է, դրա համար շատերը կյանք են դրել այսօրվա անկախության ու պետականության մեջ, հենց այդ անձնազոհությունն ու նվիրումը ամենօրյա մակարդակով փորձում են ոչնչացնել ու իմաստազրկել, դրանով իսկ արժեզրկելով պետությունն ու պետականությունը: Մեր խնդիրը դա կանխելն ու ուժեղանալու ուղին բռնելն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031