Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանն Էրիվան չի դառնալու». «Մայր Հայաստան» դաշինքը սկսեց քարոզարշավը

Օգոստոս 23,2023 12:25

Երեւանի ավագանու ընտրություններին մասնակցող «Մայր Հայաստան» ընդդիմադիր դաշինքն այսօր նախընտրական քարոզարշավի մեկնարկը տվեց «Մայր Հայաստան» արձանի մոտից՝ երթով:

Երթի ընթացքում, իրազեկման ակցիա իրականացրեցին՝ երեւանցիներին հորդորելով՝ «Միացիր, որ փոխենք»:

Դաշինքն իր քարոզարշավը վարելու է՝ Հայաստանում ամբողջական իշխանափոխության ծրագրով, իսկ կարգախոսներն են ՝ «Երեւանն Էրիվան չի դառնալու», «Միացիր, որ փոխենք»:


«Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ, դաշինքի համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող Զարուհի Փոստանջյանն արդեն Թամանյանի արձանի մոտ խոստացավ, որ մեկ տարվա ընթացքում իրենք փորձելու են վերականգնել Երեւանի թամանյանական դիմագիծը: Ըստ նրա, այժմ «պատերազմի կեղտոտ փողերով Երեւանում հսկայածավալ շինարարություն է ընթանում, երկու մեծ թաղամաս է կառուցվում՝ հավանաբար, թուրքերի համար»:

 

«Ընտրությունը շատ հստակ է՝ մի կողմում այն իշխանությունն է, որը ապօրինաբար է զբաղեցնում իր դիրքը, որովհետեւ խախտել է ՀՀ Սահմանադրությունը, Անկախության հռչակագիրը, իր նախընտրական ծրագիրը, այսինքն, խաբել է նույնիսկ իր ընտրողներին եւ այն ճանապարհը, որն առաջարկում է այս իշխանությունը՝ Երեւանն Էրիվան դարձնելու ծրագիրն է: Մենք ճիշտ հակառակ բեւեռում ենք: Մենք գտնում ենք, որ ամբողջական իշխանափոխությամբ հնարավոր կլինի ապահովել Հայաստանի եւ Արցախի անվտանգությունը, հնարավոր կլինի Երեւանը Երեւան պահել»,- երեւանցիներին ուղղված իր խոսքում ասաց դաշինքի քաղաքապետի թեկնածու Անդրանիկ Թեւանյանը՝ կոչ անելով երեւանցիներին՝ միանալ իրենց ու իրենց ծրագրերին:

 

Այլ մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031