33 տարի առաջ՝ 1990թ. օգոստոսի 23-ին, ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, որը կարևորագույն իրավական քայլ էր անկախ պետականության կերտման ճանապարհին:
Անկախության հռչակագիրը ոչ միայն պատմական փաստաթուղթ է, այլև պատմական հիշեցում, որ կան արժեքներ, որոնք սակարկության ենթակա չեն, կան նպատակներ, որոնցից չի կարելի հրաժարվել, կան սահմանագծեր, որոնք չի կարելի անցնել, կա ընտրված ճանապարհ, որով պետք է արժանապատվորեն շարժվել:
Արմեն ՍԱՐԳՍՅԱՆ
ՀՀ չորրորդ նախագահ