Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Թշնամու պահանջով երկրի հիմքերը ըստ թշնամու հայեցողության փոխելը մեզ կհասցնի անկախությա՞ն: Փաշինյանն էս ուղերձով փորձում է բոլորիս խաբել. Սուրեն Սահակյան

Օգոստոս 23,2023 12:15

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի նախկին քարտուղար Սուրեն Սահակյանի ֆեյսբուքյան գրառումը

Կարդացե՞լ եք Անկախության հռչակագրի օրվա հետ կապված Նիկոլ Փաշինյանի ուղերձը։ Եթե չէ, ապա այն կգտնեք մեկնաբանություններում։ Ի՞նչ տեքստ է սա, ինչի՞ մասին է խոսում ու ինչի՞ մասին է լռում։

Իրականությունն այն է, որ Ալիևը պահանջում է փոխել Հայաստանի Անկախության հռչակագիրը։ Քանի դեռ էդ հռչակագիրը կա ու կա Հայաստանը, Արցախը ադրբեջանական լինել չի կարող։ Փաշինյանը, ակնարկելով, որ հռչակագիրը՝ իր «աստվածաշնչյան ուղերձը», ըստ էության՝ սրբությունը, պետք է փոխվի, դա ներկայացնում է որպես անկախության օգտին ընտրություն։ Բայց նա չի ասում, որ դա իր գիտակցված ընտրությունը չի, այլ նրան պարտադրանքը։

Նա չի բավարարվում իր ընտրությունը կեղծելով։ Իր ուղերձում նա նաև պնդում է, թե ՀՀ քաղաքացի՛ն է ընտրում թշնամու պահանջով Անկախության հռչակագրի փոփոխության քայլը։ Փաշինյանն էս ուղերձով «մատնոց ֆռցնողի» ճարպկությամբ ու ինքնավստահությամբ փորձում է բոլորիս խաբել։

Արդյո՞ք ձեր ընտրությունն է Ալիևի պահանջով փոխել Անկախության հռչակագիրը։ Դո՞ւք էլ եք գտնում, որ թշնամու պահանջով երկրի հիմքերը ըստ թշնամու հայեցողության փոխելը մեզ կհասցնի անկախության։ Գրեք մեկնաբանություններում։ Հետաքրքիր է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031