Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշնամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի. Տիգրան Աբրահամյան

Օգոստոս 23,2023 10:36

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Արցախի հարցը հատկապես այս օրերին բավականին զգայուն է, որովհետև ներսում իրավիճակն աստիճանաբար կրիտիկականին է հասնում:

Ընտանիքներ կան, որ ամիսներով մսի երես չեն տեսել, հազարներով մարդիկ կան, որոնք 3-4 օր է ցամաք հաց չեն կերել ու այս շարքը, ցավոք, շարունակելի է:

Արցախի իշխանությունը ինտրիգներ հրահրելու, տարբեր խմբերի իրար դեմ լարելու, ներսում թշնամություն մտցնելու փոխարեն պետք է պարզապես գործի:

Գործել` ենթադրում է ոչ միայն ամենօրյա ռեժիմով առաջացող խնդիրներին լուծումներ փնտրելը, այլ նվազագույն միջնաժամկետ ու կարճաժամկետ կտրվածքով դրանց առանձնացումն ու մեղմումը:

Մենք որպես կանոն խնդիրներին անդրադառնում ենք ըստ այդ պահին ստեղծված իրավիճակի, սակայն եթե «տնային աշխատանք» արվեր դիմադրելու ռեսուրսներն ավելի մեծ կլինեին, իսկ Արցախում ապրող մարդիկ ավելի պատրաստ վիճակով կմտնեի այս նոր փորձության մեջ:

Մարդիկ հացի ու գոյության խնդիր ունեն, նվազագույն կենցաղային պայմաններ այլևս չեն գործում, բայց ներսում իշխանության հովանավորյալ խմբերն անընդհատ խոսում են իշխանության պահպանման մասին և զենքի գործադրման շանտաժով փորձում իշխանության պաշտպանության հարց լուծել:

Խելքներդ գլուխներդ հավաքեք` իշխանությունը արտոնություն, փող կամ մահակ չէ, դա առաջին հերթին պատասխանատվություն է, որը ստանձնել եք օրենքներով և սահմանադրությամբ ու պարտավոր եք դրան հավատարիմ լինել:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031