Լրահոս
Օրվա լրահոսը

Պետությունները կայանում, ամրանում, հզորանում և հարգանք են վաստակում, երբ սրբորեն պահպանում են պետականության հիմքում ընկած արժեքներն ու գաղափարները. Ռուբեն Վարդանյան

Օգոստոս 23,2023 10:10

«Մենք ենք մեր սարերը» տարածքային գործակալության համահիմնադիր, Արցախի Հանրապետության նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ֆեյսբուքյան գրառումը

Պետությունները կայանում, ամրանում, հզորանում և հարգանք են վաստակում, երբ հավատարիմ են մնում ու սրբորեն պահպանում են պետականության հիմքում ընկած արժեքներն ու գաղափարները:

Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը 33 տարի առաջ ընդունեց Հայաստանի Անկախության Հռչակագիրը՝ հստակ հայտարարելով, որ անկախ պետականության հաստատման գործընթացի սկիզբը հռչակում է՝ «կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի եւ Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա»:

Այս փաստաթուղթն է Հայաստանի Հանրապետության Սահմանադրություն հիմքում: Սահմանադրություն բառն ինքնին խոսում է այն մասին, որ այդ փաստաթղթում դրվել են սահմաններ բոլոր իշխանությունների համար, որոնց հատելը նշանակում է խարխլել պետականության հիմքերը:

Հռչակագրի ընդունումից 33 տարի անց մենք այսօր կանգնած ենք Արցախի հանձնման ու Հայաստանի ինքնիշխանության կորստի լրջագույն մարտահրավերների առջև:

Հռչակագրից ընդունումից 33 տարի անց Հայաստանի իշխանությունները Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին հայտարարություն են արել, իսկ Ադրբեջանը դրանից ոգևորված՝ նոր տարածքային պահանջներ է ներկայացնում Հայաստանի Հանրապետությանը՝ խորացնելով թշնամանքն ու ագրեսիայի վտանգը:

Մեր ժողովրդին ամեն օր քարոզվում է, որ մենք անզոր ենք, որ մենք թույլ ենք, որ մենք չենք կարող ոչինչ փոխել: Ամեն ինչ արվում է՝ կոտրելու մեր ազգի ողնաշարը, զրկելու մեզ մեր ազգային արժանապատվությունից, գաղափարից՝ արժեզրկելով պայքարն ու դիմադրությունը: Դա արվում է այն դեպքում, երբ սպառնալիքներն օրեցօր ուժգնանում են: Մեզ նախևառաջ փորձում են զինաթափել հոգեպես և բարոյապես: Հենց այդ պատճառով էլ պետք է ավելի ամուր կառչել արժեքներից ու գաղափարներից, հավատարիմ մնալ այն սկզբունքներին, որոնք դրվել են հայոց անկախ պետականության հռչակման հիմքում:

Երբ Սպարապետ Վազգեն Սարգսյանին հարց էին տալիս անկախության մասին, նա ասել է. «Անկախությունը բացարձակ արժեք է։ Անգամ այս ծանր փորձությունների գնով, անգամ այս ծանր կենցաղի գնով Անկախությունը քննարկման կարիք չունի։ Դա մարդու շնչելու, մարդու ապրելու, ծնվելու, սիրելու պես բան է։ Այդ ամեն ինչի հավաքականություն է Անկախությունը…»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031