«Ապրելու երկիր» կուսակցությունը որոշել է Արամ MP3-ի «Շատ ապրես, Երևան» երգը դարձնել ընտրությունների իր խորհրդանիշը: Համացանցում օգտատերերը տարատեսակ մեկնաբանություններ են անում, նշելով, որ երգչին Ռուբեն Վարդանյանի թիմն 9000 դոլար է վճարել:
«Հրապարակը» մի քանի հարց ուղղեց երգիչ Արամ MP3-ին, ով կատարում է «Շատ ապրես, Երևան» երգը:
– Արամ, ինչպե՞ս ծագեց «Ապրելու երկիր» կուսակցության համար երգ գրելու գաղափարը:
– Երգը դուրս է եկել երկու ամիս առաջ, ընդհանրապես կապ չի ունեցել որևէ մեկի հետ, հետո մեզ ասացին` կարո՞ղ ենք այն օգտագործել, ես ասել եմ` խնդիր չկա, կարող եք օգտագործել: Խոսքերի հեղինակն Ավետ Բարսեղյանն է, երաժշտության հեղինակը` Կարեն Սևակն է:
Կարդացեք նաև
– Ո՞վ է խնդրել:
– Ինձ զանգահարել են, ասել են, որ «Ապրելու երկիր» կուսակցությունը շատ հավանել է երգը, ցանկանում է այն օգտագործել լավ նպատակներով, իսկ եթե երգն օգտագործվում է լավ նպատակներով, ես դեմ չեմ: Ասել եմ` խնդրեմ, օգտագործեք:
– Մեկնաբանություններ եղան, որ երգը վաճառել եք կուսակցությանը 9000 դոլարով:
– Չկա նման բան, երգը տրամադրել եմ անվճար:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթում