Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ սուվերեն տարածքից մի շարք բնակավայրեր արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության ներքո են անցել՝ առանց որևէ հիմքի. «Փաստինֆո»

Օգոստոս 22,2023 22:30

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացահայտել է Նիկոլ Փաշինյանի իշխանության կողմից 2020-2023 թթ. ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելուն ուղղված գործողությունների իրականացումը։

Նշենք, որ 2020թ նոյեմբերի 10-ից՝ կապիտուլյացիոն ակտի ստորագրումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև իրականացվում է նոր սահմանագծում՝առանց որեւէ իրավական հենքի։ GPS-ով սահմաններ գծեցին ու թշնամուն փոխանցվեցին անգամ Որոտանի ու Շուռնուխի կեսը, Քելբաջարը, վերջերս, Տեղ գյուղից մի քանի հեկտար տարածք։ Ավելին, Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, թե սահմանապահներն ավելն արդյունավետ են GPS-ով սահման գծում։ Մինչդեռ պարզ չէ, թե GPS-ը որ քարտեզն է հիմք ընդունում, քանի որ համաձայնեցված քարտեզ գոյություն չունի։

Ի պատասխան «Փաստինֆո»-ի հարցման` այս մասին հայտնել էին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից՝ նշելով, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ պետական սահմանի սահմանազատման երկու երկրների հանձնաժողովների չորրորդ հանդիպմանը համաձայնության ձեռք չի բերվել, թե որ թվականի քարտեզը պետք է հիմք ընդունվի սահմանազատումն իրականացնելիս։

Փաստացի, ՀՀ սուվերեն տարածքից մի շարք բնակավայրեր արդեն իսկ Ադրբեջանի վերահսկողության ներքո են անցել՝ առանց որևէ հիմքի։

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031