Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ ասացին՝ Միկա Բադալյան, գիտե՞ս ինչու չես կարող օգնել դիրքերին, հայ զինվորին, որովհետեւ դու դեմ ես իշխանություններին». Միկա Բադալյան

Օգոստոս 22,2023 20:20

Այսօր բլոգեր Միկա Բադալյանը «Հայելի» ակումբում ասաց, որ երեկ ադրբեջանցիները հարված են հասցրել Արցախի եւ Հայաստանի շփման գծում տեսահսկող սարքերին, որոնք հնարավորություն էին տալիս մոնիտորինգ իրականացնել, վերահսկել հակառակորդի տեղաշարժերը. «Իմ տեղեկություններով՝ նման տեսահսկող սարք ոչնչացվել է Վարդենիսում եւ երկուսը՝ Արցախում: Դա խոսում է այն մասին, որ թշնամին պատրաստվում է մեծ հարձակման: Այլ բան նշանակել չի կարող»:

Նա նշեց, որ իշխանությունները, որոնք խաղաղության դարաշրջանի մասին էին խոսում, փոխել են հռետորաբանությունը. «Նույնիսկ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանկարծ հասկացել է, որ Ադրբեջանը չի ճանաչում Հայաստանի տարածքայի ամբողջականությունը, չեն գնում խաղաղության, չեն պատրաստվում խաղաղություն կառուցել, բայց դրա փոխարեն այսպես կոչված «Արեւմտյան Ադրբեջանի» մասին են խոսում: Իբր նամակ են գրել Նիկոլ Փաշինյանին եւ կոնստրուկտիվ քննարկում են ուզում:

Դուք հասկանո՞ւմ եք, որ Արցախով չի ավարտվելու, բոլոր նրանք, ովքեր ասում էին, թե Արցախը տանք, հանգիստ ապրենք: Նրանք կանգ չեն առնի, մինչեւ չոչնչացնեն մեզ բոլորիս: Ու այս ամբողջ իրավիճակի մեջ արգելում են օգնել հայ զինվորին: Ինձ հենց այդպես էլ ասացին՝ Միկա Բադալյան, գիտե՞ս ինչու չես կարող օգնել դիրքերին, հայ զինվորին, որովհետեւ դու դեմ ես իշխանություններին: Ինչ աստիճանի դավաճան պիտի լինես, անմարդկային պիտի լինես, որ այդպիսի արտահայտություն անես: Իսկ կարիքներ ամենուրեք կան, անգամ ՌԴ-ն, որը գերտերություն է, առանց հասարակության օգնության չէր կարող: Իսկ այստեղ, որ պատրաստվում են հարձակման, մեզ արգելում են օգնել: Հիմարներ եւ դավաճաններ, միեւնույն է, մենք դա անելու ենք ու դուք կտեսնեք արդյունքը: Մենք կփրկենք կյանքեր ու կօգնենք մեր զինվորներին»:

Անդրադառնալով Արցախին՝ Միքայել Բադալյանն ասաց, որ բոլորը գիտեն ինչ հումանիտար աղետի առաջ են մարդիկ. «Այդ ընթացքում այն ամենը, ինչով զբաղվում է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ ինտրիգներ է ստեղծում, երբ պետք է փրկել: Փորձում է բարոյական ոգին սպանել արցախցիների»:

Միքայել Բադալյանն ասաց, որ ամեն կերպ ճնշում են Արցախում բողոքողներին, երեկ էլ միտինգ անող տղայի են ոստիկանները առեւանգել, ծեծել են ու թողել տան մոտ. «Ես հավատում եմ, որ երբ իշխանությունները փոխվեն, իրավիճակը ռադիկալ կփոխվի, իսկ եթե ամեն ինչ շարունակվի այնպես, ինչպես հիմա, շանս չկա»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031