Լրահոս
Օրվա լրահոսը

«Արմեն Աշոտյանի դատերը իրավական պոռնոգրաֆիա են». Նաիրա Զոհրաբյան

Օգոստոս 22,2023 19:35

«Արմեն Աշոտյանի դատերը բաց չեն անում, որովհետեւ եթե բաց անեն, դա կոմեդիա է, իրավական պոռնոգրաֆիա է, կներեք այդ բառի համար: Այնտեղ իրավաբանության, իրավագիտության հետ որեւէ աղերս չկա: Արմեն Աշոտյանի խափանման միջոցը կալանքն են ընտրել՝ ասելով, որ ինքը կազդի վկաների վրա: Երբ որ փաստաբանն ասել է՝ դե հիմա բերեք մի վկայի հետ Արմեն Աշոտյանին անենք առերեսում, պարզվի, որ Արմեն Աշոտյանը կարող էր x կամ y  վկայի վրա ազդեր, կա՞ այդպիսի վկա: Ասել են՝ չկա, այդպիսի վկա չկա: Բա որ չկար, որի վրա կարող էր ազդել, դուք հասկանո՞ւմ եք, որ Նիկոլ Փաշինյանը հավերժ չի, վաղը հեռանալու է եւ ձեր ուսերից, քննիչներ, դատավոր, ձեր ուսադիրները ոչ միայն պոկվելու են, դա նվազագույնն է, որ ձեզ սպառնում է, դուք նաեւ քրեական պատասխանատվության եք ենթարկվելու՝ 100%-անոց քաղաքական հաշվեհարդարի գործիք դառնալու համար»,-այսօր «Հայելի» ակումբում հայտարարեց «Անվտանգություն եւ ժողովրդավարություն» ՀԿ նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

Նա նշեց. «Վերջերս մարզում էի, ասեցին՝ մալադեց Արմեն Աշոտյանի դուխին, բերդից չի վախենում, գիտի, որ էլի ու էլի իր կալանքի սանկցիան կերկարացնեն: Որովհետեւ Արմեն Աշոտյանը տղամարդ է, քաղաքական գործիչ է»:

Անդրադառնալով Արցախի խնդրին՝ Նաիրա Զոհրաբյանն ասաց, որ չի ընդունում, երբ ընդդիմադիրներն ասում են, թե սահմանադրական ճանապարհով պետք է իշխանափոխություն լինի Արցախում կամ Հայաստանում. «Ի՞նչ սահմանադրական ճգնաժամ, Նիկոլ Փաշինյանը տրորել է սահմանադրությունը: Ոնց որ մեռնողն ասի՝ մի հատ կոսմետիչկաս բերեք, քսվեմ, ռումյանա քսեմ»:

Խոսելով Երեւանի ավագանու սպասվող ընտրությունների մասին՝ Զոհրաբյանն ասաց. «Մեր բակում իմ նման 5 հոգի կա, մեկդ մտավ մեր բակ՝ Աբովյան փողոց եւ խոսեց կանալիզացիայից, ճոպանուղուց, տրուբայից, տաքսիներից եւ այլն, իմացեք, ես ձեր միտինգը հարամ եմ անելու, կազմաքանդելու եմ: Այսօր մենք կանգնած ենք լինելիության շեմին: Կա՛մ դուք այս ընտրությունը վերածում եք իշխանափոխության պրոցեսի, կա՛մ դուք դառնում եք քարտ բլանշը, կամ այն քարը, որի վրա Նիկոլը կանգնելով՝ ասելու է՝ բա ի՞նչ եք ուզում, մեկուկես միլիոն մարդ է ապրում Երեւանում:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031