Լրահոս
Օրվա լրահոսը

Ամփոփվել են «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները

Օգոստոս 22,2023 14:57

Ակբա բանկը և Գերմանիայի բնության պահպանության միությունն (NABU) ամփոփել են համատեղ իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի արդյունքները։

Մրցույթի ընթացքում հաշվի են առնվել հայտատուների՝ սերտիֆիկացման պարագայում օրգանական արտադրանքի արտահանման հեռանկարներն ու պրոդուկտի նկատմամբ հետաքրքրության աճը, ծրագրերի բնապահպանական ազդեցությունը, ծրագրերի կարճատև ու երկարատև նպատակները, մոտիվացիան, ռիսկերը:

Այս տարի ծրագրի աջակցությամբ սերտիֆիկացում կստանա 13 ՓՄՁ և անհատ տնտեսվարող։

«Օրգանական գյուղատնտեսության զարգացում 2023-2024» ծրագրի մրցույթի հաղթող տնտեսվարողներն են՝

  • Նարեկ Հովհաննիսյան (մեղվաբուծություն)
  • Սամվել Հակոբյան (չրերի արտադրություն)
  • Նաիրա Համբարձումյան (մրգերի մշակություն)
  • Նաիրի Գալստյան (մեղվաբուծություն)
  • Սուրեն Գրիգորյան (բանջարեղենի մշակություն)
  • Աշոտ Ղազարյան (հացահատիկի մշակություն)
  • Վիգեն Մնացականյան (մեղվաբուծություն)
  • Ներսես Մանուկյան (մեղվաբուծություն)
  • Արեգ Գալստյան (թեյերի արտադրություն)
  • Լևոն Պարոնյան (հացահատիկի մշակություն)
  • Վարդան Քոչարյան (մեղվաբուծություն)
  • Հայարփի Հակոբյան (մեղվաբուծություն)
  • Գոհար Մովսիսյան (հացահատիկի և բանջարեղենի մշակություն)

«Օրգանական գյուղատնտեսության զարգացման» ծրագիրն Ակբա բանկը և NABU-ն համատեղ իրականացնում են 2015թ.-ից։ Ծրագրի նպատակը Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման խթանումն ու ոլորտի արտադրողներին օժանդակելն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031