Լրահոս
Օրվա լրահոսը

«Չեմ կարծում՝ ԱՄՆ-ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մասնակցել կամ նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը»․ Արարատ Միրզոյան

Օգոստոս 22,2023 14:18

«Հարթակների միջև չենք դնում տարբերություն և կարևորում ենք պայմանավորվածությունների կյանքի կոչումն ու կառուցողական, բարի կամքով բանակցություններին մասնակցելը։ Միջազգային գործընկերներից և բոլոր միջնորդներից ակնկալում ենք, որ միջնորդները պետք է հոգ տանեն այն մասին, որ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչվեն»,- բելգիացի լրագրողի հարցին՝ խաղաղության ապահովման հարցում ավելի ընդունելի է եվրոպական, ռուսակա՞ն, թե ամերիկյան միջնորդությունը, ՀՀ-ի և Բելգիայի ԱԳ նախարարների մամուլի ասուլիսի ժամանակ այսպես պատասխանեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Նա վստահեցրեց՝ իրականում ՀՀ-ն շահագրգռված է ցանկացած անաչառ, օբյեկտիվ, չեզոք միջնորդությամբ․ «Մենք բարձր ենք գնահատում բոլոր ջանքերը, որոնք այս մղումներով արվում են։ Մեզ համար էական է, որ բոլոր հարթակներում ձեռք բերված պայմանավորվածություններն աշխատեն ու կյանքի կոչվեն։ Մենք մի քանի անգամ ականատես ենք եղել մի իրավիճակի, երբ հանդիպումների ընթացքում պայմանավորվածություններ են ձեռք բերվում, հետո իրականության մեջ մենք այդ պայմանավորվածությունների կատարումը չենք տեսնում։ Օրինակ՝ մինչ այժմ մենք չենք լսել ՀՀ տարածքային ամբողջականության ճանաչման վերաբերյալ ադրբեջանական ղեկավարության հրապարակային խոսքերը, մինչդեռ այդպիսի խոսքեր փակ հանդիպումների ընթացքում լսել ենք։ Կարող է սա վկայել այն մասին, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ ունի ՀՀ-ից․ ոչ միայն չեն պահվում պայմանավորվածությունները, այլև հակառակ գործընթացի ենք ականատես լինում»։

Հայ լրագրողները նշեցին՝ մամուլում տեղեկություններ կան, որ ՄԱԿ-ի ԱԽ-ում բանաձևի ընդունմանը ԱՄՆ-ն է խոչընդոտում, Արարատ Միրզոյանն արձագանքեց․ «ՀՀ-ն մշտապես ողջունել է և ինքն է առաջարկել որևէ չեզոք հանձնաժողովի առաքելության մուտքը նույն ԼՂ միջազգային հանրության համար չեզոք կարծիք տրամադրելու, բայց նաև նոր ջանքեր գործադրելու խաղաղության, կայունության հաստատման համար։ Բարեբախտաբար, ՀՀ-ի պահանջով իրականացված՝ ՄԱԿ-ի ԱԽ-ի հրատապ նիստը հրապարակային էր, այդ թվում՝ ԱՄՆ-ի դիրքորոշումը։ Աշխարհը տեսնում է ԼՂ ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող էթնիկ զտումները, ես չեմ կարծում, թե ԱՄՆ-ն որևէ կերպ պատրաստվում է կամ ցանկանում է մասնակցել կամ նպաստել էթնիկ զտումների այդ քաղաքականությանը։ Ես կարծում եմ, հուսով եմ, որ ԱՄՆ-ում շատ լավ հասկանում են հումանիտար ճգնաժամի չափերն ու ահագնացող տեմպերը ԼՂ-ում և գիտակցում են, որ հնարավոր բանաձևը կգար օգնելու հանգուցալուծելու այս իրավիճակը, վերջ տալու հումանիտար ճգնաժամին և կողմերին վերադարձնելու բանակցությունների օրակարգին»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031