Ադրբեջանցի Էլման Զեյնալովին պատկանող Raava Music լեյբլը ներկայացնող հիփ հոփ եւ R&B երգիչ Անդրոն օգոստոսի 30-ին համերգով հանդես կգա Երևանում՝ Մերիդիան էքպո կենտրոնում:
Անդրոն՝ Իոան Ժանի Կուզնեցովը ծնվել է Կիեւում, ազգությամբ գնչու է։
Սոցցանցերում հայ օգտատերերի մի մասը դժգոհում է համերգի փաստից` հաշվի առնելով լեյբլը պատկանում է ադրբեջանցու։ Tomsarkgh.am-ը ֆեյսբուքի իր էջում հրապարակել է նրա տեսաուղերձը:
«Ես հիմա մեքենայով գնում եմ Երեւանի կենտրոն, ինձ զանգեցին ու ասացին՝ Իոան, դու առաջին անգամ օգոստոսի 30-ին համե՞րգ ես ունենալու Երեւանում, վայ… Ջան՝ ասացի ջան: Իմ երազանքն իրականացել է: Գիտե՞՝ք քանի տարի եմ սրան սպասել, 5-6, 7-8 տարի: Ժողովուրդ շնորհակալ եղեք Աստծուն, գոհացեք»,-տեսահոլովակում ասում է Անդրոն:
Aravot.am-կապվեց Tomsarkgh.am-ի հետ՝ ազդագրի վրա նշված հեռախոսահամարով, համերգի մասին մանրամասների համար: Մեզ պատասխանեց Վարդուհին: Հարցրինք՝ որքանո՞վ է արդարացված այս խիստ զգայուն ժամանակաշրջանում ադրբեջանցուն պատկանող լեյլբլը ներկայացնող երգչին Հայաստան հրավիրելը: Վարդուհին ասաց, որ իրենք ընդամենը միջնորդ կազմակերպություն են, խոստացավ ճշտելուց հետո կազմակերպչից հեռախոսահամար փոխանցել:
Անդրոյի համերգը ֆեյսբուքի իր էջում գովազդում է նաեւ Թումանյան շաուրման՝ բոլորին հրավիրելով միանալ իրենց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Անդրոյի լուսանկարը՝ ինստագրամի էջից