Լրահոս
Օրվա լրահոսը

Դադարել լինել Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի խաղալիքը. Վահե Հովհաննիսյան

Օգոստոս 22,2023 11:22

Անհնար է պատկերացնել, որ Անկախության հռչակագրի ընդունման 33-րդ տարում մենք ունենք.

  • Արցախի կորստի վտանգ
  • ՀՀ պետականության կորստի վտանգ
  • Միասնական հասարակության կորստի փաստ

Ճակատագրական պահին ազգային հայրերի բացակայություն, առաջնորդության բացակայություն։

Հետևաբար՝ համատարած անհուսություն. սա տարբեր որակի միլիոնավոր անհատներից կազմված բնակչություն է, որի մի մասը դեռևս ապրում է այս տարածքներում։

Ու սա չի արել թուրքը, սա արել ենք մենք։ Այս իրականության հեղինակը հայ ժողովուրդն է՝ իր որոշ որակների պատճառով, որը չհասկացավ՝ ինչ է պետությունը, ու չդարձավ պետական մտածողությամբ ազգ և ժամանակին չկասեցրեց սխալ ընթացքը։

Այնուհանդերձ, հռչակագրի 33-րդ տարվան նվիրված ուղերձ-կենացներից զատ, մենք ունենք կոնկրետ խնդիրներ, որոնք պետք է արվեն ոչ թե վաղը, այլ՝ այսօր։

 

Խնդիր առաջին.

 

Արցախում կասեցնել ներքին քաոսի՝ արդեն երևացող պրոցեսը։ Արցախում կասեցնել պետական ինստիտուտների քանդման պրոցեսը։ Դադարեցնել ներքին խառնակչությունը և Երևանից կամ այլ վայրից կառավարվող որևէ պրոցես։ Արցախը պետք է կառավարվի Արցախից։ Արցախում կան սեփական կենսագրությամբ հեղինակություն վայելող դեմքեր, և նրանք ամեն ջանք պետք է դնեն՝ Արցախի սողացող կազմաքանդումը կասեցնելու համար։ Արցախից դուրս կան հեղինակավոր դեմքեր, ովքեր պետք է միանան այդ գործին։ Սա մեր և´ խնդրանքն է, և´ պահանջը։ Պետք է խոսել իրար հետ, խոսել մարդկանց հետ, ովքեր չեն հասկանում են, որ կարող են լավ, ազնիվ մղումներ ունենալով՝ դառնալ «Երևան-Բաքու անտեսանելի ձեռքի» խաղալիքը, որի նպատակը Արցախը ներսից քանդելն է։ Եթե մենք այսօր պահը բաց թողեցինք, ու պրոցեսը Արցախում գնաց կա´մ քաոսի, կա´մ խունտաների տրամաբանությամբ, համարեք՝ թեման փակ է։ Պետական ինստիտուտների պահպանում, էֆեկտիվ կառավարում, համատեղ լուծումների մշակում. սա դեպի փրկություն տանող միակ ճանապարհն է։

Խնդիր երկրորդ.

Հայաստանում սկսել զանգվածային հանրային պրոցես, որը պետք է տարբերվի նախորդ բոլորից.

ա/ Նոր հարթակով

Բ/ Նոր ասելիքով

Մենք արագ պետք է հասկանանք՝ ինչ ասել է «նոր հարթակ» և «նոր ասելիք»։ Մենք ունենք բոլոր նախադրյալները և բոլոր ռեսուրսները՝ ճիշտ աշխատելու  դեպքում էապես փոխելու աղետի տանող այս ընթացքը։

Շարունակելի

 Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Այլընտրանքային նախագծեր խումբ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031