Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քննչական կոմիտեն հաստատեց Aravot.am-ի տեղեկությունը․ «հերքման» հետքերով-2 բացահայտումները շարունակվում են

Օգոստոս 22,2023 11:06

Լրատվամիջոցների գործունեության ընթացքում չի բացառվում երբեմն հրապարակվեն այնպիսի տեղեկություններ, որոնք հետագայում հստակեցման կարիք ունենան։ Բացառություն չի նաեւ Aravot.am-ը, սակայն հերքում պահանջող նամակը ստանալուց՝ տարակուսեցինք, քանի որ ըստ մեր աղբյուրների հրապարակված նյութի փաստական տվյալները խմբագրությունում էին։ Խոսքը հուլիսի 14–ին հրապարակված հոդվածի մասին է։

Հիշեցնենք՝ գրել էինք, որ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի» գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի եւ «Շինպլյուս» ՍՊԸ-ի տնօրեն Տիգրան Նազարյանի միջեւ կնքված պետական գնման պայմանագրի համաձայն՝ 174.996.000 դրամ արժողությամբ ծրագրով պետք է բարեկարգվեին Ջերմուկ համայնքի Կեչուտ բնակավայրի ներթաղամասային ճանապարհներն ու մայթերը։ Սակայն իրականացված օպերատիվ միջոցառումներից պարզվել է, որ աշխատանքները չեն իրականացվել հավուր պատշաճի, ինչի արդյունքում էական վնաս է պատճառվել տվյալ կազմակերպության եւ պետության օրինական շահերին, ինչն արտահայտվել է առանձնապես խոշոր չափերով՝ մոտ 19.547.860 դրամ ավել գումար կապալառու ընկերությանը փոխանցելով:

Ըստ հերքում պահանջողների՝  «Շինպլյուս» ՍՊԸ-ի,  ընկերության ղեկավար Տիգրան Նազարյանի եւ նրանց ներկայացուցիչ, փաստաբան Ժիրայր Սաֆարյանի՝ «հրապարակման մեջ տեղ են գտել մի շարք ձեւակերպումներ, որոնք ոչ միայն չեն համապատասխանում իրականությանը, այլեւ կրում են վիրավորական եւ զրպարտչական բնույթ»։

Ներքին գործերի նախարարությունը եւ հակակոռուպցիոն կոմիտեն հաստատել էին մեր տեղեկությունը՝ միաժամանակ նշելով, որ գործը ՀՀ քննչական կոմիտեի վարույթում է։

Գրավոր հարցում էինք ուղարկել քննչական կոմիտե, որտեղից մեզ պատասխանեցին, որ հակակոռուպցիոն կոմիտեում հարուցված քրեական վարույթն ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտեի Վայոց ձորի մարզային քննչական վարչություն։ «Շինպլյուս» ՍՊ ընկերության եւ «Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամ»-ի լիազորված անձանց, ինչպես նաեւ պաշտոնատար անձանց կողմից առերեւույթ կատարված հանցանքի վերաբերյալ քրեական վարույթը հարուցվել է  ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 3 հոդվածների հատկանիշներով․ 178-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի (խարդախություն), 315-րդ հոդվածի 2-րդ մասով (պաշտոնեական անփութություն) եւ 325-րդ հոդվածի 1-ին մասով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր, տրանսպորտային միջոցների պետհամարանիշներ կեղծելը, իրացնելը կամ օգտագործելը): Քրեական վարույթով որեւէ անձի նկատմամբ քրեական հետապնդում չի հարուցվել։ Կատարվում է նախաքննություն։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031