Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Ինքն ընդդիմադիր գործիչ է, սակայն լրիվ այլ բան է, երբ դու՝ որպես ՏԻՄ ղեկավար՝ հանդիպում ես քո ղեկավարին»․ «Հրապարակ»

Օգոստոս 22,2023 10:20

Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 18-ին Երեւանից ժամանեց Կապան:

Ամենից աղմուկ հանածը Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հետ ձեռքսեղմումի եւ քաղաքում շրջելու կադրերն էին, որոնք սոցիալական ցանցերում բուռն քննարկումների առիթ դարձան։ Հատկապես ընդդիմադիր քաղաքական կողմնորոշում ունեցող մարդկանց մի մեծ զանգված բավականին ագրեսիվ քարկոծեց Առուշանյանին՝ Փաշինյանին դիմավորելու եւ ողջունելու համար։

Սիսիանցի արվեստագետ Աշոտ Ավագյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ Առուշանյանին անձամբ չի ճանաչում, սակայն չի հասկանում բարձրացված աղմուկի իմաստը։ Սուբորդինացիան պահպանելուց բացի, պետք է հասկանալ մի բան՝ Առուշանյանը հանդիպել է իր ղեկավարին, ով վերջինիս ձեռք է պարզել։ «Ինքն ընդդիմադիր գործիչ է, սակայն լրիվ այլ բան է, երբ դու՝ որպես ՏԻՄ ղեկավար՝ հանդիպում ես քո ղեկավարին։ Եթե բերդում լիներ, վստահ եմ, Առուշը ոչ միայն ձեռքը չէր սեղմի, այլեւ նրա կողմը չէր նայի։ Այս թեմայով այդ մեծ-մեծ խոսացողներն են ինձ զարմացնում»,- ասաց Ավագյանը։

Նա շեշտեց, որ պետք է մի կողմ դնել ընդդիմադիր լինել-չլինելը, Առուշանյանի մոտ էր եկել պետության ղեկավարը, ու, հետեւաբար, նա պիտի ցույց տար կառավարության հետ արված սուբվենցիոն ծրագրի արդյունքները։ Երբ որ ընդդիմադիր լինելու ժամանակը գա, նա նորից ընդդիմադիր գործունեություն կծավալի՝ կարծում է մեր զրուցակիցը։

Հայկա ԱԼՈՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031