Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ մեկը չի՞ ցանկանում հարցնել, թե այդ ինչպե՞ս եղավ, որ Կապանի հետ կապը օդանավի հույսին է մնացել. «Փաստ»

Օգոստոս 22,2023 10:30

Արցախի օրհասական վիճակի, Հայաստանի ներքաղաքական ու բարոյահոգեբանական ընդհանուր լարվածության համատեքստում ուշադրություն է գրավում Նիկոլ Փաշինյանի քարոզչական այցը Սյունիք:

Հատկանշական է և այն, թե պաշտոնական քարոզչությունն ինչպես էր կաշվից դուրս գալիս հանրությանը համոզելու համար, որ ա) Երևանից Կապան օդանավով մեկնելը մի աներևակայելի, մի չտեսնված հնարավորություն է, որը երբեք չի եղել և միայն Նիկոլ Փաշինյանի իշխանության շնորհիվ է հնարավոր դարձել, բ) ամեն ինչ ուղղակի հրաշալի է, պարզապես՝ չտեսնված, գ) կանոնավոր չվերթեր են լինելու, տոմսն էլ ընդամենը 20 հազար դրամ է արժենալու: Բայց բոլորն էլ հասկանում են, որ Երևան-Կապան կամ Կապան-Երևան չվերթերը էքստրիմի սիրահարների համար են: Այն իմաստով, որ ոչ ոք չի կարող վստահ լինել կամ իմանալ, թե ադրբեջանցիների մտքով երբ կանցնի կրակել օդանավի կամ օդանավակայանի, ուղևորների վրա:

Ավելին, օգոստոսի 19-ի ցուցադրական չվերթի ժամանակ էլ ադրբեջանական կողմն ակտիվացել է, ու վտանգն այնքան ակնհայտ է եղել, որ նույնիսկ փաշինյանական քարոզչությունն էր ստիպված հաղորդել, որ հյուրերն արագորեն տարհանվել են, ոչ մեկին ոչ մի վնաս չի եղել: Հա, բայց վտանգը մնացել է: Ավելին, ոչ մեկը չի՞ ցանկանում հարցնել, թե այդ ինչո՞ւ, այդ ինչպե՞ս եղավ, որ Կապանի հետ կապը օդանավի հույսին է մնացել: Ոչ մեկի մտքով չի՞ անցնում հիշել, որ Գորիս-Կապան ավտոճանապարհի մի ահռելի հատված, նույնիսկ առանց գրիչի մեկ շարժումի, այլ «բանավոր համաձայնությամբ» Նիկոլ Փաշինյանի իշխանությունը նվիրեց Ադրբեջանին՝ հռչակելով, թե դա հազարավոր տարիներ ադրբեջանական տարածք է եղել: Հասկանալի է, որ «հազարավոր տարիները» մենք սարկազմով ենք նշել այստեղ, բայց Փաշինյանի ու նրա իշխանության մոտեցումը նման ենթատեքստ ուներ: Այդ զիջողականության հետևանքն այն է, որ այսօր Հայաստանի ամենառազմավարական մարզի մի զգալի մասի հետ ցամաքային կապը խիստ վտանգավոր «այլընտրանքային» ճանապարհով է ապահովվում:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031