Լրահոս
Օրվա լրահոսը

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարարը բնակարան է գնել Երեւանի կենտրոնում․ «Ժողովուրդ»

Օգոստոս 22,2023 09:22

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Կարեն Գիլոյանի գործերը 2022 թվականին լավ են եղել: Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա բնակարան է գնել Երեւանի կենտրոնում:

Փոխնախարարը 31 մլն 600 հազար դրամ արժողությամբ նորակառույց բնակարանի միանձնյա սեփականատերն է: Բացի այդ, նա հանդիսանում է 2011 թվականին գնված բնակարանի համասեփականատեր:

Փոխնախարարը բանկային հաշիվներին 1 մլն դրամ է ունեցել, իսկ, որպես կանխիկ գումար, նշել է 13 մլն դրամը: Նա մեկ տարվա ընթացքում 17 մլն դրամ է վաստակել աշխատավարձից եւ համալսարաններից, որտեղ դասավանդում է:

Գիլոյանը նաեւ 45 մլն դրամի վարկ ունի, որը մարելու համար 2 մլն 500 հազար դրամ է ծախսել:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031