«Մենք բոլոր այդ գործիքակազմերին ունենք հակագործիքակազմեր, բոլոր այդ միջոցներին ունենք հակամիջոցներ: Ձեզ վստահեցնում եմ, որ չի լինելու մեկ քվե, որը կտրվի «Ապրելու երկիր» կուսակցությանը եւ այն կանհետանա, կփոշիանա, կկեղծվի, կչեզոքացվի»,- այսօր, կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով Aravot.am-ի հարցին:
Նկատել էինք, որ բացի վարչական ռեսուրսի օգտագործումից, Հայաստանում բոլոր իշխանություններն էլ ընտրակեղծիքների տարբեր մեխանիզմներ են են կիրառել եւ հետաքրքրվել՝ կա՞ վստահություն, որ Երեւանի ավագանու առաջիկա ընտրություններում գործող իշխանությունը չի գնալու այդ ճանապարհով, ընտրություններն ազատ ու արդար են լինելու, պատրա՞ստ են «Ապրելու երկրում» հետ ընտրական զարգացումների:
«Մենք հստակ տիրապետում ենք ընտրական գործընթացին՝ Ա-ից մինչեւ վերջ»,- վստահեցրեց բանախոսը՝ հորդորելով երեւանցիներին գնալ ընտրության, իսկ քվեն պահելն արդեն իրենց գործն է, որն անելու են:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ