«Ասում եք՝ բոլորը մտադիր են քաղաքական ընտրությունների մասնակցել. ես խոսում եմ Երեւանի քաղաքացիների, բնակիչների անունից՝ մի կեսը մտադիր են քաղաքական ընտրություններ իրականացնել, մյուս կեսը՝ քաղաքային եւ մենք պարտավոր ենք հարգել նաեւ քաղաքային ընտրություն անողների կարծիքը, ինչպես նաեւ՝ քաղաքական: Ու քաղաքական ընտրություններ անողներին՝ մենք ասում ենք՝ սա անվստահության հանրաքվե է՝ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը»,- այսօր, կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց «Ապրելու երկիր» կուսակցության ցուցակը գլխավորող Մանե Թանդիլյանը՝ պատասխանելով լրագրողներից մեկի դիտարկմանը՝ մեծամասամբ նշվում է, որ այս ընտրությունները քաղաքական են եւ դրանք պետք էր բոյկոտել, քանի որ վտանգ կա, որ այս ընտրությունների միջոցով Նիկոլ Փաշինյանը կարող է հերթական լեգիտիմությունը ստանալ:
«Հարգարժան, ընդդիմադիր քաղաքական անհաշտ հայացք ունեցողներ, գնացեք ընտրության ու հանկարծ չբոյկոտեք, որովհետեւ դրանով հնարավորություն եք տալու, որ ՔՊ-ն վերարտադրվի».- ասաց Մանե Թանդիլյանը՝ հավելելով, որ մենք ժողովրդավար երկրում ենք ապրում եւ ուզենք, թե՝ ոչ, Հայաստանում իշխանությունը պետք է փոխվի ընտրությունների միջոցով:
Մանե Թանդիլյանի գնահատմամբ, Երեւանի ավագանու ընտրությունները գիտակցաբար եւ չգիտակցված բոյկոտելու կոչերը, ուղղակի նպաստելու են գործող իշխանության վերարտադրությանը. «Թույլ տվեք, հարգելի ընդդիմադիրներ, Երեւանում իշխանազրկենք ՔՊ-ին, եթե դա ձեր նպատակն է»:
Մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ