«Արժեքների առկայությունը մեզ համար շատ կարեւոր դեր է խաղալու թե նախընտրական, թե հետընտրական հարցերում, որովհետեւ նախորդ՝ բավականին երկար ժամանակահատվածի ընթացքում, բավականին երկար եւ հետեւողական աշխատանք է տարվել, որպեսզի արժեզրկվի նախընտրական խոստումը, խոսքը: Մենք մեր խոսքին տալիս ենք բավականին բարձր արժեք: Մեր նախընտրական ծրագրում տեղ գտած ցանկացած կետ հիմնված է մեր խոսքի վրա եւ մենք գիտենք՝ այդ արժեքն ինչպես իրականացնել»,- այսօր, «Ապրելու երկիր» կուսակցության նախընտրական ծրագրի ներկայացման ժամանակ, ասաց կուսակցության համամասնական ցուցակում երրորդ հորիզոնականը ներկայացնող Դավիթ Մարգարյանը:
«Մենք գիտենք մեր խոսքին տեր կանգնել եւ սա ուղղակի քաղաքական հայտարարություն չէ»,- հավելեց նա:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Դավիթ Մարգարյանը ներկայացրեց «Ապրելու երկրի» ութ ծրագրերը՝ հավելելով, որ Երեւանի բնակիչներին իրենք առաջարկում են արժեքներ, որոնք նաեւ շատ կարեւոր հարցերի պատասխաններ են պարունակում՝ ի՞նչ ենք անում, ե՞րբ ենք անում եւ ո՞ւմ համար ենք անում:
«Ապրելու երկրի» ութ ծրագրերն են՝ ապահով Երեւան, առողջ Երեւան, խելացի Երեւան, կանաչ Երեւան, հասանելի Երեւան, հին ու նոր Երեւան, հոգատար Երեւան, բարեկարգ Երեւան:
«Ապրելու երկրում» գտել են բանաձեւը՝ ինչպե՞ս կազմակերպել աշխատանքը, որ առողջության ապահովման առաջնային օղակը կարողանա բնակիչներին սպասարկել նաեւ աշխատանքից հետո՝ մինչեւ 20.00-ն:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ